Ժամը 11:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայրում են ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման խումբը, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, կինոլոգիական խումբը և սակրավորներ: