Դավիթ Սանասարյանն այսօր իր և պետական վերահսկողական ծառայության նախկին աշխատակիցների գործով առաջին դատական նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Նա անդրադարձել է քաղաքական գործի մանրամասներին և քաղաքական հայտարարություններ արել. «Ինձ մեղադրվող արարքը կապ չունի ինձ հետ»,- պնդել է Սանասարյանը:
Այս գործով, բացի Դավիթ Սանասարյանից, ամբաստանյալի կարգավիճակում են ՊՎԾ նախկին աշխատակիցներ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և նրա ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։ Գործն առնչվում է հեմոդիալիզի պարագաների մրցույթներին: Սարքավորումներ ներկրող «Ֆրեզեն» ընկերության տնօրենն այս տարվա փետրվարին ահազանգել էր՝ պետական մակարդակով իրենից բիզնես են խլում։