Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանին: Նորաստեղծ ասոցիացիան, որը միավորում է հանրահայտ ավտոապրանքանիշների հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչներին, պատրաստ է համագործակցելու ոլորտային պետական կառույցների հետ՝ Հայաստանում ավտոմոբիլային շուկայի կանոնակարգման ուղղությամբ: Պետրոսյանը կարևորել է պետության կողմից դաշտի ինստիտուցիոնալ համակարգման անհրաժեշտությունը:
ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն իր խոսքում նույնպես շեշտել է պետական-մասնավոր հատված համագործակցությամբ խնդիրների լուծման արդյունավետությունը:
Հանդիպմանը քննարկվել են 2020 թ. հունվարից ԵԱՏՄ նոր կանոնակարգով ավտոմոբիլային տրանսպորտի համար սահմանվող տեխնիկական պահանջներին, ընթացակարգերին և ոլորտի կանոնակարգմանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել միջազգային չափանիշներին համապատասխանող ավտոմոբիլային շուկայի ձևավորմանը, ավտոմոբիլային ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող հարցերի:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձրացված հարցերն ուսումնասիրելու և լուծումներ գտնելու ուղղությամբ: