Կառավարության խորհրդակցությունների և ընդունելությունների մեծ սրահում տեղի է ունեցել Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի հերթական նիստը:
Նիստը նախագահում էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը ներկայացրել է միջգերատեսչական հանձնախմբի առաջին նիստի որոշմամբ ռազմավարական փաստաթղթի մշակման համար ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կատարած աշխատանքները, ռազմավարության կառուցվածքի և բովանդակության մշակման ուղղությամբ գրանցած հաջողությունները, ռազմավարության առանձին գլուխների նախատեսվող պարունակությունը։
ԱԽ քարտուղարը նաև նշել է, որ, աշխատանքների բոլոր փուլերին զուգահեռ, անվտանգության խորհրդի գրասենյակը հանդիպումներ է կազմակերպել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական հանրույթի, լրագրողների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ: