Վերականգնման փուլում է Վայոց ձորի մարզում գտնվող Մ2-Գետափ 2.77 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այն վերականգնվում է «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։ Շինարարական տեղամասում աշխատանքները մեկնարկել են հոկտեմբերի սկզբից‚ այժմ ընթացքի մեջ են հողային, ջրահեռացման բետոնե վաքերի, մայթերի բազալտե եզրաքարերի տեղադրման և արհեստական կառուցվածքների կառուցման աշխատանքները:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են շինտեղամասեր՝ հետևելու շինարարության ընթացքին։ Հերթական այցելության ժամանակ քննարկվել են աշխատանքների առաջընթացին առնչվող հարցեր։
Կապալառու կազմակերպության ներկայացուցչին տրվել են համապատասխան ցուցումներ՝ շինտեղամասում աշխատանքների ընթացքն արագացնելու ուղղությամբ։