Պաշտոնական այցով Հայաստանում է Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, արտգործնախարար Եկատերինա Զախարիևան: Զոհրաբ Մնացականյանն ու Եկատերինա Զախարիևան հանդես են եկել համատեղ ասուլիսով: Զոհրաբ Մնացականյանն, անդրադառնալով հայ-բուլղարական հարաբերությանը, ընդգծել է, որ Բուլղարիան այն 16 երկրներից է, որը վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հանդիպման ընթացքում Հայաստանը և Բուլղարիան ստորագրել են երկու համաձայնագիր: