Կիրակի սիրիական պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ երկրի զինված ուժերը բախվել են թուրքական զորքերի հետ Հասակայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ռաս ալ Այնի ծայրամասում, որը մոտ է Թուրքիայի սահմանին: Հաղորդագրության համաձայն, սիրիական բանակի ստորաբաժանումները շաբաթ օրը վերականգնել են հսկողությունը Ալ Հասակա նահանգի ինը գյուղերում և արևմտյան Կամիշլիում: Սիրիական զորքերը դեպի հյուսիս են շարժվում Սիրիայի դեմոկրատական ուժերի (սիրիական քրդերի) խնդրանքով: Միևնույն ժամանակ, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի հետ բախումների հետևանքով զոհվել է մեկ թուրք զինծառայող, 5-ը վիրավորվել են: