Սիրիայից ստացված վերջին տեղեկությունների համաձայն, Սիրիայի և Ռուսաստանի կործանիչները հարձակվել են Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգում գործող «Ջիբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա: Օդային գործողության ընթացքում ոչնչացվել է խմբավորման 3 շտաբ և տասնյակ ահաբեկիչներ: Իդլիբ նահանգը համարվում է Սիրիայում ահաբեկչական խմբավորումների վերջին ամրոցը: Ըստ Military Times պորտալի, չնայած Մերձավոր Արևելքից, հիմնականում Սիրիայից, ամերիկյան զորքի դուրսբերման մասին Թրամփի վարչակազմի պնդումներին, ԱՄՆ-ը լրացուցիչ մարտական և լոգիստական տեխնիկա է ուղարկում Իրաք և Սիրիա: