Սերբիայի Կառավարությունը չեղարկել է Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը: Հայաստանի քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել, մնալ և տարանցել Սերբիայի տարածքով՝ սահմանի հատման պահից 90 օրվա ընթացքում:
Որոշումը հրապարակվել է Սերբիայի պաշտոնական տեղեկագրում:
Սերբիան նախատեսում է նաև դիվանագիտական ներկայացուցչություն բացել Երևանում:
Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ժամանակ ԵԱՏՄ-ի միջազգային գործունեության զարգացման համատեքստում միության անդամների վարչապետները և Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը ստորագրել են ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր: