Ուկրաինացի ազգայնականներն ապացուցում են, որ ներգրավված են Դոնբասում զորքերի դուրսբերումը խափանելու մեջ՝ այդկերպ խոչընդոտելով Մինսկի համաձայնագրերի կատարումը: Այս մասին Facebook-ում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ըստ նրա, 2014 թվականից ՆԱՏՕ-ն և ԵՄ անդամ երկրները Ռուսաստանին մեղադրում են Մինսկի համաձայնագրերը կյանքի կոչելուն անբավարար ջանքեր գործադրելու համար: Մինչդեռ, Մոսկվան բազմիցս պնդել է, որ դրանք խափանում են «ազգայնական տարրերը, և դրա պատասխանատվությունը կրում է Կիևը»:
Խոսքը «Ազգային կորպուս» ազգայնական կուսակցության ղեկավարի, «Ազով» գնդի հիմնադրի կողմից Ուկրաինայի նախագահ Զելենսկուն ուղղված սպառնալիքի մասին է: Նա սպառնացել է տասնյակ հազարավոր զինծառայողներ տեղակայել Զոլոտոյե բնակավայրում, եթե Ուկրաինայի ղեկավարը սկսի զորքի դուրսբերումը հակամարտության գոտուց: