Ուկրաինայում Վրաստանի նախկին դեսպան Գրիգոլ Կատամաձեն ուկրաինական «24-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է Ուկրաինայում և Վրաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մոտեցումների տարբերությունը: Վրաստանը հաղթեց կոռուպցիան, որովհետև կռվում էր դրա դեմ և ոչ թե ստեղծում «տարբեր մարմիններ»: Քաղաքական գործիչը նշել է, որ Ուկրաինան պայքարում է «հետևանքների» դեմ, մինչդեռ անհրաժեշտ է փոխել օրենքները, օրինակ՝ հարկային, մաքսային և այլ օրենսգրքեր: «Երբ մարդիկ խոսում են մաքսային ճանապարհով մաքսանենգության մասին, ցանկության դեպքում այն հնարավոր է դադարեցնել մեկ օրվա ընթացքում»,- ասել է Կատամաձեն: Ներկայումս Գրիգոլ Կատամաձեն Ուկրաինայի հարկ վճարողների ասոցիացիայի նախագահն է: