Հաքերները հարձակվել են հարյուրավոր վրացական կայքերի վրա, այդ թվում՝ կոտրել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կայքը: Մուտք գործելիս հայտնվել է երկրի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի լուսանկարը՝ վրացական դրոշի ֆոնի վրա և գրությամբ՝ I’ll be back` «Ես կվերադառնամ»:
Նշվում է, որ ներկայումս Վրաստանի նախագահի կայքը չի գործում, Սաակաշվիլիի լուսանկարն էլ հեռացվել է:
Հաքերների հարձակման են ենթարկվել նաև մի շարք պետական, ոչ պետական և դատարանների կայքեր: