ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է Հայաստանի ԶՈՒ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Դավթյանը զրուցել է հոսպիտալում ապաքինվող զինծառայողների հետ, բուժանձնակազմից տեղեկացել փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակի և բուժման ընթացքի մասին:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է նաև հոսպիտալում ընթացող շինարարական և վերանորոգման աշխատանքներին: