ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը ներկա է նաև վարչապետը: Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շոշափելի արդյունք կտա և այն կուղղվի ՀՀ պաշտպանության մակարդակի բարձրացմանը:
«Ռազմական ծախսերի հետ կապված ունենք օրենսդրական կարգավորում, ու դրանք չպետք է գերազանցեն ՀՆԱ-ի 4 տոկոսը, և մենք պետք է մնանք այս շրջանակում: Բայց նաև կարևոր է արձանագրել, որ ռազմական ոլորտում 2020 թվականին ունենք ծախսեր, որոնք այլ տրամաբանությամբ են արվելու»,- ասել է Փաշինյանը: