Կենտրոնական բանկը հնարավորություն է ունեցել գնելու մոտ 500 մլն դոլար,- լրագրողներին տեղեկացրել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նրա խոսքով, դա հնարավորություն կտա ավելացնելու արտաքին պահուստները, ինչն իր հերթին կնպաստի երկրի արտահանման ցուցանիշների ամրապնդմանը: Դա նաև դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսական ակտիվությունը բարձրացնելու գործում: