Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստան կատարած այցի ընթացքում երկիմաստ հարցազրույց է տվել, որում նա այն կարծիքն է հայտնել, որ Մինսկին միշտ ստիպել են մասնակցել զինված հակամարտությունների: «Այս բոլոր պատերազմները մերը չեն: 1812 թվականի Հայրենական պատերազմը. Նապոլեոնը քայլեց դեպի Մոսկվա և վերադարձավ Բելառուսով: Ամեն ինչ թալանվեց, ամեն ինչ ավերվեց: Հետո Առաջին աշխարհամարտը. հասան նրան, որ Բելառուսից մնաց մի նեղ շերտ»,- ասել է Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը հրաժարվել է նաև Հայրենական մեծ պատերազմից: Նրա խոսքով՝ Երկրորդ աշխարհամարտի հետևանքով Բելառուսը գործնականում սրբեցին երկրի երեսից: Լուկաշենկոն ևս մեկ անգամ շեշտել է, որ այդ հակամարտությունը «մերը չէ»: