Իրաքից ստացված վերջին տեղեկությունների համաձայն, մայրաքաղաք Բաղդադում և երկրի մի շարք նահանգներում մեկշաբաթյա անդորրից հետո անցած ուրբաթ ցույցերը վերսկսվել են, և երկու օրվա ընթացքում զոհերի թիվը հասել է 74-ի, 3600 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Կիրակի Բաղդադի ցուցարարներին են միացել դպրոցականներ, ուսանողներ և խորհրդարանական ամենամեծ բլոկը: Մեկ օր առաջ Իրաքի խորհրդարանը չկարողացավ քվորում ապահովել ցուցարարների պահանջները քննարկելու համար: «Սաերուն» դաշինքի անդամները՝ քարոզիչ Մոկտադա Սադրի շիա և Իրաքի կոմունիստական կուսակցություններից, հայտարարել են, որ չեն լքի խորհրդարանի շենքը, մինչև չքննարկվեն բողոքողների պահանջները: