Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը հայտարարել է, որ այլևս չի կարող հույս դնել Միացյալ Նահանգների վրա որպես դաշնակցի և պատրաստ է «վերաձևակերպել» հարաբերությունները այլ երկրների, այդ թվում՝ Իրանի և Ռուսաստանի հետ: Նա նշել է, որ Իրաքը ցանկանում է պահպանել դաշնակցային հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, սակայն, այս երկրի առաջնորդի խոսքով, ԱՄՆ նախագահի աշխատակազմը դա բարդացնում է: «Կասկածի տակ է դրվում իր դիրքերը պահպանելու Միացյալ Նահանգների ունակությունը: Եվ ԱՄՆ դաշնակիցներն անհանգստացած են Միացյալ Նահանգների հուսալիությամբ»,- ասել է Իրաքի նախագահը: Նա չի բացառել, որ Մերձավոր Արևելքից ԱՄՆ-ի դուրս գալը կհանգեցնի կողմնորոշմանը դեպի Ռուսաստան և Իրան: