Բուխարեստում այսօր մեկնարկում է ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որում Հայաստանն այսօր 4 ներկայացուցիչ կունենա:
57 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Ռազմիկ Միսակյանը: Նա պայքարը կսկսի որակավորման փուլից ու կմրցի Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Նոսրատոլահ Սարլակի հետ:
65 կգ քաշային կարգում պայքարի դուրս կգա Վազգեն Թևանյանը` որակավորման փուլում մրցելով Թուրքիայի ներկայացուցիչ Սելիմ Կոզանի հետ:
70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը որակավորման փուլում կմրցի իրանցի Ամիրհուսեյն Ալի Հոսեյնի հետ:
79 կգ քաշային կարգում էլ Հայաստանը կներկայացնի Արման Ավագյան` 1/8 եզրափակիչում մրցելով Բուլղարիայի ներկայացուցիչ Ուլադիսլաու Ելիսեյեուի հետ: