Երկրի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի ընկերոջ, բիզնես-գործընկեր Օլեգ Գլադկովսկու (մինչև վերջերս նա կրում էր Սվինարչուկ ազգանունը) ձերբակալությունը բառի բուն իմաստով պայթեցրել է ուկրաինական լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը:
Ուկրաինական հասարակությունը վաղուց էր սպասում, որ իշխանությունները սկսեն Պորոշենկոյի ժամանակաշրջանի կոռումպացված պաշտոնյաների հետապնդումը: Ըստ Կիևում Դաշնային լրատվական գործակալության թղթակցի, շատերը Գլադկովսկու կալանավորումը ընկալում են որպես «գործընթացի մեկնարկ»:
Օլեգ Գլադկովսկին նաև Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի նախկին առաջին տեղակալն էր, և մամուլը հիշեցրել է՝ 2017 թվականին երկրի այդ շրջանի նախագահ Պետրո Պորոշենկոյի հայտարարությունը. «Ես թույլ չեմ տա որևէ մեկին գողանալ բանակից: Նրանց խիստ կպատժեմ, ձեռքերը կկտրեմ»: