Խորհրդարանում գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի շուրջ ակտիվ քննարկումներ են: Վարչապետից հետո բյուջեին վերաբերող մանրամասներ ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը կարծիք հայտնեց, որ բյուջեն ներկայացվել է բյուջետային համակարգի մասին առնվազն երկու խախտումով: