Հայաստանի տնտեսությունը շատ լավ թափ է հավաքել, և մեր բոլորիս խնդիրն է անել ամեն ինչ, որ այդ թափը արագանա և հասնի այնպիսի ցուցանիշների, որ սոցիալ-տնտեսական բարեփոխումները տեսանելի լինեն բոլոր քաղաքացիների համար: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: