ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Հռոմի հայկական կաթողիկե եկեղեցում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ ՀՀ ԱԺ նախագահն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Հռոմում հայկական կաթողիկե եկեղեցում մասնակցեցի կիրակնօրյա պատարագին և հոկտեմբերի 27-ի զոհերի ոգեկոչման ծեսին, շփվեցինք հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- նշել է Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-28-ը պաշտոնական այցով գտնվում է Հռոմում, հոկտեմբերի 29-30-ը կլինի Նեապոլում: