Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ մինչև 23 տարեկանների չեմպիոն և նվաճեց փոքր ոսկի:
Այնուհետև հաջորդաբար հրեց 231, 236 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել պատվիրած 242 կիլոգրամը: Հրում վարժությունում ևս հայ ծանրորդն արժանացավ ոսկե մեդալի: Երկամարտի 434 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն: Եվրոպայի երիտասարդների առաջնության գերծանր քաշային կարգում Մարտիրոսյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 192 կգ, երկրորդ մոտեցմամբ մարզիկը չկարողացավ բարձրացնել 198 կգ, բայց երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 198 կգ և դարձավ փոքր ոսկե մեդալակիր: