2020 հուլիսի 1-ից կավելանա Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը: Գործող կարգով առաջին և երկրորդ երեխաների համար այս պահին սահմանված է 50 հազար և 150 հազար դրամ: «Մենք մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափի ավելացում կունենանք՝ 25.500 դրամ, գործող 18.000 դրամի փոխարեն: Ծնելիության աճի խթանմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում՝ բյուջեի քննարկումների ժամանակ: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացում կունենանք՝ սահմանելով 300 հազար դրամ:
Վարչապետը հիշեցրեց, որ արդեն ավելացել է ուսուցիչների աշխատավարձը, միջին աշխատավարձի 10 տոկոսով բարձրացել է ուժային կառույցների աշխատողների, ԱԻՆ փրկարարների, 20.000 դրամով՝ անտառապահների և անտառապետների աշխատավարձերը: