Արդեն մի քանի օր է՝ մեկնարկել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը: Ներկայացված են 100-ից ավելի անիմացիոն ֆիլմեր, որոնք մրցում են փառատոնի հինգ հիմնական անվանակարգերում:
Այս տարի փառատոնի կազմակերպիչները հրաժարվել են գովազդային ազդագրերից՝ տեղեկացրել է կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին: Նա նշել է, որ սոցիալական ցանցում գովազդը բավականաչափ ակտիվ է, իսկ քաղաքում չկան ազդագրեր, քանի որ նախընտրել են այդ գումարով մասնագետներ հրավիրել, որոնք դասընթացներ կվարեն կամ կմասնակցեն փառատոնին:
Փառատոնի ազդագիր կա միայն «Մոսկվա» կինոթատրոնում: