Ճանապարհորդությունների պլանավորման OneTwoTrip սերվիսը նշել է ռուսաստանցիների այս տարվա ամառային հանգստի նախընտրելի ուղղությունը:
Ըստ վիճակագրության՝ ամրագրված տոմսերի 10%-ը եղել է դեպի Հայաստան: Պարզվում է՝ ռուսաստանցիներին մեր երկրում գրավում են ցածր գները և ռուսախոս սպասարկող անձնակազմը, բարյացակամ վերաբերմունքը:
Ցուցակում Հայաստանին հաջորդում են Իտալիան և Իսպանիան: Ռուսաստանցիների շրջանում իրենց հետաքրքրությունը կորցնում են այնպիսի ավանդական ուղղություններ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Բելգիան և Ճապոնիան: