\
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին գրավով ազատ արձակելու` առաջին ատյանի որոշումը:
Առուստամյանին 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոք էր ներկայացրել դատախազությունը: Առաջադրված մեղադրանքն առնչվում է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարական ծրագրին։ Նա մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։