Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն ու ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանն այցելել են հայ-ադրբեջանական սահմանի մարտական դիրքեր, որտեղ մարտական հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։
Արման Սարգսյանը հանդիպել է սահմանապահ ոստիկաններին, ծանոթացել նրանց կենցաղային պայմաններին, սպառազինությանը, հետաքրքրվել ծառայության առանձնահատկություններով։
Ոստիկանության պետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել դիրքապահներին հայրենանվեր ծառայության համար և նշել, որ նրանց թիկունքն ամուր է ծառայակից ընկերների շնորհիվ։
Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով բարեխիղճ ծառայության համար ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ պարգևատրվել են արտահերթ կոչումներով, կրծքանշաններով ու պատվոգրերով։
Մարտական դիրքեր այցի ավարտին Արման Սարգսյանը սահմանապահ ոստիկաններին մաղթել է խաղաղություն, անփորձանք ու բարի ծառայություն։