1999 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ,, նիստերի դահլիճ ներխուժեցին զինված անձինք՝ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, կրակ բացեցին: Նրանց կրակոցներից սպանվեց ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, Օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը:
Վեցը՝ այդ թվում Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա մորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:
Ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը: Վռամ Գալստյանն, ըստ պաշտոնական վարկածի, 2004 թ. ապրիլի 27-ին ինքնասպան է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցում: 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը մահացել է 2010թ. մայիսին՝ սրտի կաթվածից: Նորայր Եղիազարյանը մահացել է նախքան դատավճռի հրապարակումը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր խցում էլեկտրահարվելու հետևանքով: Էդուարդ Գրիգորյանը մահացել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Դավարությունը, ֆարս համարելով, հոկտեմբերի 27-ի զոհերի իրավահաջորդները պնդում են, որ գործը պետք է վերաբացել։