Ամերիկացի հայտնի ռեփ երգիչ Քանյե Ուեսթն այս տարի քրիստոնեություն է ընդունել, անցյալում կատարած մեղքերի թողություն խնդրել և նոր ալբոմ է թողարկել, որը կոչվում է «Jesus is King»:
Քանյեն նաև դիտարկում է ԱՄՆ նախագահի ընտրապայքարին միանալու հարցը: Վերջին հարցազրույցում նա նշել է, որ հավանաբար իր թեկնածությունը կառաջադրի 2024-ին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում:
Եվ այս ամենն այն դեպքում, երբ նախկինում Քանյե Ուեսթն իրեն «Աստված» էր անվանում, պաշտպանում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և բուժվում էր հոգեկան խանգարումներից:
Ի դեպ, այս ամենի մասին Ուեսթը պատմել է Beats 1 ռադիոկայանին տված հարցազրույցում, որտեղ նա խոսել է քրիստոնեական հավատին գալու ուղու, սեքսից և պոռնոգրաֆիայից կախվածության դեմ պայքարի ու իր քաղաքական հավակնությունների մասին:
«Ես անվիճելիորեն, անկասկած, բոլոր ժամանակների մեծագույն արվեստագետն եմ: Դրանում ոչ մի կասկած չկա: Դա պարզապես փաստ է»,- ասել է Ուեսթը: