Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հաստատված տեղեկություն է ստացել այն մասին, որ Պենտագոնը Սիրիայում վերահսկել ու մինչև այսօր շարունակում է վերահսկել նավթարդյունահանումը, ինչպես նաև՝ սև ոսկու արտահանումը: Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը: Նախարարությունը ներկայացրել է տիեզերական հետախուզության լուսանկարները, որոնց վրա երևում են ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ուժայինների վերահսկողությամբ Սիրիայի տարածքը լքող նավթատարները:
Ուժային կառույցը հրապարակել է 2019-ի սեպտեմբերին տիեզերական հետախուզության արած լուսանկարներն ու նավթահորերի քարտեզը: