Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտնում է, որ Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով հոկտեմբերի 27-ին կայցելի Հայաստան՝ մասնակցելու Մայր Աթոռում կայանալիք Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին: