Ղազախստանում իրավապահները ցրել են մայրաքաղաք Նուրսուլթանում և Ալմաթիում կազմակերպված չարտոնված հակակառավարական բողոքի ակցիաները: Անտեսելով անօրինական հավաքների վերաբերյալ գլխավոր դատախազության բազմաթիվ զգուշացումները՝ երկրի քաղաքացիներն, այնուամենայնիվ, դուրս էին եկել փողոց:
Վերջին տվյալներով՝ բերման է ենթարկվել 26 ցուցարար: Իրավապահները հայտնել են բոլոր հանգամանքները պարզելու և բերման ենթարկվածներին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցն ուսումնասիրելու մասին: