Կատալոնիայում կրկին խռովությունների ալիք է բարձրացել: Երկրամասի մայրաքաղաքի փողոցները հեղեղվել են հազարավոր ցուցարարներով, որոնք բողոքում են իրենց ղեկավարների ձերբակալության դեմ: Ցույցի առաջնորդները պաշտոնական Մադրիդին ու Բարսելոնային կոչ են անում երկխոսություն սկսել: Ընդդիմադիրները հավատարիմ եմ մնացել Կատալոնիայի անկախության հանրաքվեի գաղափարին ու հայտարարել, որ նոր հանրաքվեի անհրաժեշտության դեպքում կաջակցեն նախաձեռնությանը: