Լիբանանից Հայաստան ընդմիշտ բնակության վերադարձած եղբայրները՝ Արմենն ու Սարգիսը, Երևանում բացել են առաջին հայաստանյան ռոք-ռեստորանը:
Երևանյան նոր հասցեում ինչպես են հյուրերին ընդունում, ինչու՞ են որոշել Հայաստան վերադառնալ՝ անկեղծացել և «Լուրերին» պատմել են եղբայրները: Նրանք նաև ասել են, որ նախատեսում են հաջորդ տարի Սերժ Թանկյանին հրավիրել: