Իրաքում հակակառավարական բողոքի ակցիաները վերսկսվել են նոր թափով: Ցույցերը ոչ միայն Բաղդադում, այլև Իրաքի բազմաթիվ բնակավայրերում են անցկացվում:
Վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 40-ի, կան տասնյակ վիրավորներ: Այս մասին հայտնում են իրավապաշտպան կազմակերպությունները:
Ի դեպ, բողոքի ակցիաները սկսվել են երեք շաբաթ առաջ: Ցուցարարները բողոքում են Իրաքում կոռուպցիայի, գործազրկության ու հանրային ծառայությունների վատ որակի դեմ: Ցույցերի առաջին օրվանից մինչև այսօր, ընդհանուր առմամբ, զոհվել է 150 մարդ: