Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գործող մեղրի վերամշակման ու փաթեթավորման արտադրամաս և ծանոթացել ընթացող աշխատանքներին:
Երկրի ղեկավարը կարևորել է նման արտադրամասերի նշանակությունը՝ Արցախում մեղվաբուծության զարգացման և տեղերում նախաձեռնողականության խթանման տեսանկյունից: