Ամերիկացի զինվորականների շարասյունը վերադարձել է Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններ: Այս մասին հայտարարել է արաբական երկրի պետական հեռուստատեսությունը:
«Ամերիկյան զորախմբերի շարասյունն Իրաքի և Սիրիայի սահմանին տեղակայված Ալ-Վալիդ անօրինական անցակետով մտել է սիրիական Ալ-Հասակա շրջան: Զորակազմում են տասնյակ զինվորականներ ու ռազմական տեխնիկա: Շարասյունը օդից պաշտպանում են ԱՄՆ օդուժի ուղղաթիռները»,- հաղորդել է սիրիական լրատվամիջոցը: