ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվել է ֆինանսական միջոցներ հատկացնել Մեծ Ութնյակի ձևաչափի վերականգնման, այսինքն՝ կառույցին Ռուսաստանի վերամիավորման համար:
Նման օրինագծի նախաձեռնողը դեմոկրատական կուսակցության անդամ Քեթի Հիլն է:
Կոնգրեսի կարծիքով՝ այդ նախաձեռնության համար չեն կարող ֆինանսական միջոցներ հատկացվել դաշնային բյուջեից: Փաստաթղթում ասվում է նաև, որ ամերիկյան կառավարությունից ոչ մի պաշտոնատար անձ չպետք է պաշտոնեական դիրքն օգտագործի «Ռուսաստանին աջակցելու համար»: