«Միսս Ուկրաինա-2019» գեղեցկության մրցույթի հաղթող Մարգարիտա Պաշան արտասովոր պատասխան է տվել Ղրիմի պատկանելության մասին հարցին:
«Կարծում եմ՝ Ղրիմը բոլորինն է: Երկրագնդի ամբողջ տարածքը պատկանում է մեզ բոլորիս՝ մարդկանց»,- ասել է Պաշան և հավելել, որ իր քույրն ապրում է Թեոդոսիայում, իսկ ինքը մանկության տարիներին հաճախ է հանգստացել թերակղզում:
Ի դեպ, ուկրաինացի գեղեցկուհին վերջերս հայտնվել էր սկանդալի կենտրոնում. նա հրաժարվել էր հարցազրույց տալ ուկրաիներենով: Ավելի ուշ պարզաբանել էր խնդիրն ու հայտնել, որ հարցազրույց կտա իր նախընտրած լեզվով, թեպետ՝ լավ է տիրապետում երկու լեզվին էլ: