2020 թվականի հուլիսից այցելուները պետք է գումար վճարեն Իտալիայի Վենետիկ քաղաք մտնելու համար: Քաղաքապետարանի որոշմամբ՝ ոչ տեղացիներից քաղաք մուտքի համար կգանձվի 3 եվրոյից (3,3 դոլար) մինչև 8 եվրո (9 դոլար):
2021-ին վճարը կբարձրանա 6 եվրոյից (6,6 դոլար) մինչև 10 եվրո (11 դոլար): Քաղաքն ամեն օր հյուրընկալում է տարեկան 20 միլիոն զբոսաշրջիկի, ինչը գերազանցում է ընդունման հնարավորությունները: