«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը բացառել է Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու հնարավորությունը:
«Չեմ էլ դիտարկում նման հնարավորություն: Այս պահին ամբողջովին կենտրոնացած եմ «Շիրակի» վրա: Դա բացառված է»,- ասել է Վարդան Բիչախչյանը «Երևան» – «Շիրակ» խաղին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո Հայաստանի հավաքականի նոր մարզիչ դեռ չի նշանակվել: