Աշխատանքային այցով Մոսկվայում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Մերձմոսկվայի Սկոլկովո նորարարական կենտրոնում մեկնարկել է ավանդական լուսանկարահանումով: Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ մարմիններում, և Նիկոլ Փաշինյանը ներկա է 11 հոգանոց հայկական պատվիրակությամբ: Վարչապետը հանդես կգա նաև ելույթով: Անդամ պետությունների վարչապետները կստորագրեն ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը: ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն նաև ԵԱՏՄ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական գործակցության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ հայտարարությունը: Նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը կպատասխանեն լրագրողների հարցերին: Նիստի ավարտից հետո նախատեսված է Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի երկկողմ հանդիպումը: