Ամերիկյան զինուժը Սիրիայից դուրս գալով՝ տեղակայվում է Իրաքի Քրդական ինքնավարությունում, ինչն անհանգստացնում է այդ երկրի իշխանությանը: Իրաքի պաշտպանության նախարարության խոսնակ բրիգադի գեներալ Յահյա Ռասուլը հայտարարել է. «ԱՄՆ ուժերը Սիրիայից Իրաք են ժամանել մեր կառավարության թույլտվությամբ և Իրաքի տարածքում կմնան մեկ ամսից ոչ ավելի»: