Ռուս մասնագետներին կտրվի հայկական կենսալաբորատորիաների մուտքի թույլտվություն:
Ամերիկյան ռազմական գերատեսչության միջոցներով ստեղծված լաբորատորիաներ մուտք գործելու թույլտվություն կստանան ռուս մասնագետները: Այս մասին հուշագիր կստորագրվի Երևանում՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցելության ժամանակ, որը նախատեսվում է նոյեմբերի 10-11-ը:
Բժշկության և կենսաբանություն ոլորտում հայ-ռուսական համագործակցության հուշագրի համաձայն, լաբորատորիաներ կկարողանան այցելել Ռուսաստանի առողջապահության և պաշտպանության նախարարության մասնագետները: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»: