Ռուսաստանը լրացուցիչ 300 զինվորական ոստիկաններ է Չեչնիայից ուղարկել Սիրիա: Նրանք պետք է իրականացնեն թուրք-սիրիական սահմանի 30 կիլոմետրանոց գոտու հսկողությունը: Դրանք օժանդակելու են քրդական զինված ջոկատները սիրիա-թուրքական սահմանից հետ քաշելուն, որը պետք է ավարտվի 150 ժամվա ընթացքում:
Ոստիկանների հետ Սիրիա են ուղարկել նաև պարեկության համար անհրաժեշտ զինտեխնիկա: Սիրիայից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն, սիրիական բանակի հրետանային և հրթիռային ստորաբաժանումները Ռուսաստանի օդուժի մասնակցությամբ վերջին օրերին ոչնչացրել են ահաբեկչական խմբավորումների մի շարք դիրքեր հարավային Իդլիբում:
Սիրիական բանակն այժմ վերահսկում է շրջանը, տարածք է ուղարկում ծանր ռազմական տեխնիկա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ քրդերին կոչ է արել հիմնավորվել Սիրիայի նավթահանքերի շրջաններում, որոնց հսկողությունն իրականացնելու են ամերիկյան զինծառայողները: