Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի սահմանային անցակետում զննության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Ա-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Իրականացված հսկողության արդյունքում վարչության աշխաատակիցները հայտնաբերել են տարբեր մոդելի 62 բջջային հեռախոս: Որպես թաքստոց հանդիսացել է ավտոմեքենայի բեռնախցիկի ստորին հատվածը:
Դեպքի առթիվ` ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում` ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ-ի իրավաբանական վարչությանը: