Այսօր ավարտվել է ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի հանրապետական ու ռազմավարական նշանակության 5,7 կմ ճանապարհի ասֆալտապատումը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Դավիթ Քարտաշյանը «Լուրերին» հայտնել է, որ պետական բյուջեից ճանապարհի վերակառուցման համար հատկացվել է ավելի քան 398 մլն դրամ: Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր ճանապարհահատվածը երբեք ասֆալտապատ չի եղել, գրունտային ծածկ է տեղադրվել 2003 թվականին: Կվերակառուցվի երթևեկության անվտանգության ամբողջ համակարգը: Կնորոգվեն ճանապարհի մայթերը, կվերականգնվի ջրահեռացման համակարգը: «Պայմանագրով ծրագրի ավարտը նախատեսված էր դեկտեմբերի 10-ին, ճանապարհաշինարարները գործը կավարտեն ավելի շուտ»,- ասել է Դավիթ Քարտաշյանը: