Ուկրաինայի և Ղրիմի միջև բանակցությունների թեման պետք է լինի միայն Կիևի կողմից թերակղզու ռուսաստանյան կարգավիճակի ճանաչումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է շրջանի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը: Այսկերպ, Աքսյոնովը պատասխանել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Կատերինա Զելենկոյի հայտարարությանը, թե Կիևը պատրաստ է բանակցելու թերակղզու նկատմամբ իր ինքնիշխանությունը վերականգնելու հարցի շուրջ: Աքսյոնովի խոսքով՝ Ղրիմի բնակիչները կատարել են իրենց ընտրությունը, և Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու հեռանկարն «անհնար է»: Թերակղզու ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ որքան շուտ Կիևը Ղրիմը ճանաչի որպես Ռուսաստան, երկու երկրների միջև կապերն ավելի արագ կբարելավվեն: